Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի թերթում էր 1-ին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ». «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից, դրան պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում, իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան հանգամալից վերլուծություն։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 22–ին, հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբ»–ը։

 

 «Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին մեկ կոնցեպտուալ սխալ՝ խոսում էր ոչ թե վարչապետ, այլ դատավոր։

 

1. Հայհոյելու ինստիտուտը

 

Փաշինյանն ասում է. նախկինում չեն հայհոյել իշխանություններին, որովհետև վախեցել են, որ իշխանությունները «կարող են խփել, բառիս բուն, իմաստով կրակեն, սպանեն»։

 

Իրականությունը մի քանի հարթության մեջ է.

 

Ա/ Նախկին բոլոր իշխանությունների օրոք էլ եղել են լուրջ, սոլիդ ընդդիմախոսներ, որոշակի որակի ընդդիմադիրներ, որոնք չեն հայհոյել ո՛չ թե այն պատճառով, որ վախեցել են, այլ՝ նախ տեսակով հայհոյող չէին, և հետո՝ լուրջ թեմաներից էին խոսում և լուրջ թեմաներով հակադրվում։ Եվ նրանք չհասան հաջողության, չունեցան այն պոպուլյարությունը, այն վճռական վարկանիշը, որն ունեցավ Փաշինյանը՝ հենց ա՛յդ պատճառով։ Մերօրյա տերմինով ասած՝ նրանք չդարձան «պողոսների» կուռքը, որովհետև երբեք իրենց թույլ չտվեցին այդ լեզվով խոսել, այդ թվում՝ հայհոյել։

 

Բ/ Նախկին իշխանություններն ունեցել են նաև իրենց հայհոյող շրջանակներ, և դրանց առանցքը եղել է կա՛մ Փաշինյանն անձամբ, կա՛մ իր համակարգերը։ Նախապես ներողություն խնդրելով բոլոր երեք նախագահներից՝ ուղղակի հիշեցնենք, որ հենց Փաշինյանի թերթում էր առաջին նախագահը պիտակավորվում որպես «քյոռ և խառնակիչ», իսկ հաջորդ երկուսը՝ թաթար-մոնղոլ, մարդասպան, ավազակապետ, խաղամոլ և այլն։ Հենց Փաշինյա՛նն է սկսել իր քաղաքական գործունեությունը վիրավորանքից, որն ամիսներով չէր իջնում էր իր թերթի էջերից՝ հայտնի երեք ՈՉ-երի կարգախոսը։

 

Գ/ Ցավոք, Հայաստանում խոսքի համար եղել է նաև կրակոց, սպանություն։ Եղել է Տիգրան Նաղդալյանի դեպքը։ Կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Գուցե Փաշինյանի այսօրվա երիտասարդ թիմակիցներն արդեն չեն հիշում փաստերը և դերակատարներին, բայց Փաշինյանը հո հիշում է։

 

2. Փաշինյանն ասում է. հիմա գալիս է վնգստացող դատավորների հերթը։ Իրականում՝ հերթը վաղուց արդեն եկել է, և դատական համակարգն ընդունել է վնգստալու նոր պայմանը։ Նրանք, ովքեր մասնագիտական և մարդկային արժանապատվություն են դրսևորում, ենթարկվում են վարչական, քրեական հետապնդման և ֆեյքային բանդաների հարձակման։ Որ մյուսներին դաս լինի, որ Փաշինյանի ցանկություններն օդում բռնեն ու կալանքի որոշումներն առանց մտածելու տան։

 

Հակառակ կողմից նայենք. նոր Հայաստանն իսկապես նոր կլիներ, եթե «Իմ քայլի» խմբակցության, իրենց համակիր իրավաբան/իրավապաշտպանների, մինչև 2018-ը ազատ մարդու տպավորություն թողնող հեղափոխականների թվում լինեին մարդիկ, որոնք ասեին՝ այն, ինչ անում է Աննա Դանիբեկյանը, ծաղր է օրենքի նկատմամբ, նման բան չի՛ կարող լինել հետհեղափոխական Հայաստանում։ Անգամ չսիրելով Քոչարյանին, անգամ ատելով, իրենց իրավունքն է, բայց ասեին՝ Նոր Հայաստանում չի՛ կարող նման արդադատություն լինել։ Հենց դա կլիներ Նոր Հայաստան։ Խնդիրը սրա մեջ է, թե չէ «վնգստացողներին» շահագործելը և ծառայեցնելը ամենևին նոր երևույթ չէ, և ամենևին չի խոսում իշխանության առաքինությունների մասին, այլ՝ լրիվ հակառակը։

 

3. Փաշինյանն ասում է. մենք նրանց շանս ենք տվել... չեն օգտվել, ուրեմն՝ մեղքը իրենց վիզը։ Խոսքը պետական համակարգում տարիներ ի վեր աշխատողների մասին է։ Այո, եղել է մի շանս, որը կորսվել է՝ 2018-ից երկրում զարգացման նոր էջ սկսելու, նոր մթնոլորտ, նոր խաղի կանոններ, նոր իդեաներ գործի դնելու շանսը։ Փաշինյանը, սակայն, խոսքում է անհատական, կադրային շանսերի մասին, ուրեմն կարող ենք ֆիքսել, որ

 

Ա/ Լավագույն շանս օգտագործողը, դրա սիմվոլը, ըստ Փաշինյանի, հավանորեն, գլխավոր դատախազն է, որը մի պահ գալիս էր խորհրդարան՝ Փաշինյանին բռնելու, իսկ հետո արագ հասկացավ, որ հիմա էլ պիտի Փաշինյանի հրահանգով բռնի։ Ասել է թե՝ շանսը բաց չթողեց։

 

Բ/ Փաշինյանի նշանակած, ընտրած կադրերի որակն է հենց ջարդում մեր պետության զարգացման շանսը։ Նրա դասալիք քաղաքապետը, որն էմոցիոնալ ալիքի վրա պարտադրվեց երևանցիներին, նրա նշանակած մարզպետները, պատգամավորները և այլն։

 

Գ/ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ պետական համակարգում, բոլոր մակարդակի պաշտոններում, եղել են գրագետ և պարկեշտ մարդիկ, որոնք ահռելի գործ են արել պետության համար, և այսօրվա իշխանությունները դեռևս լիարժեք օգտվում են այդ մարդկանց՝ ժամանակին կատարած աշխատանքից։ Բայց Փաշինյանը չի հասկանում նաև մեկ այլ շատ կարևոր բան. պետական համակարգն այսօր հաճախ լուռ դիմադրում է իր հրահանգներին, հեղափոխական դառնալու՝ իր ցանկություններին։ Եվ դրա մեղավորը, որպես կանոն, հրահանգների որակն է, երբեմն՝ հակաիրավականությունը։ Այսպիսով՝ խնդիրը հակառակ ծայրում է։

 

4. Փաշինյանն ասում է. լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից կոնկրետ փող է ստացել։ Լրատվական դաշտի առաջին, մարդկային ռեակցիան հասկանալի է։ Բայց պետք է լինի երկրորդ արձագանքը՝ ավելի խորքային։ Խնդիրը ո՞րն է, լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրնե՞րը։

 

Դատավոր Փաշինյանը հրապարակում է վճիռը, բայց վարչապետ Փաշինյանը լռում է, լուծում չի առաջարկում։ Որո՞նք են Հայաստանում լրատվամիջոցների եկամտի, ֆինանսավորման անկախ աղբյուրները, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, 2 տարում ի՞նչ է փոխվել լրատվամիջոցների համար։ Լրատվամիջոց պահելու համար գումարներ են պետք՝ հովանավորչական, գովազդային, պետական աջակցության, նվիրատվությունների, վաճառքից գոյացող և այլն։ Բոլոր մեխանիզմները, ըստ էության, այսօր քանդված են։

 

Արդյո՞ք ավելի լավ է ունենալ օտարերկրյա ուղիղ կամ երբեմն՝ քողարկված ֆինանսավորում՝ պայմանով, որ պետք է լինես վարչապետի խոսափողը։ Դա պետության համար ռիսկեր չի՞ պարունակում։ Հարցը շատ լուրջ է. եթե խնդիր է դրվում՝ աջակցել Հայաստանում մամուլի զարգացմանը, ինչն իսկապես շատ կարևոր է, ապա պետք է ստեղծել մեխանիզմներ։ Իսկ եթե խնդիրն այլ է՝ մեղադրել, դատել կոլեգաներին, ապա նրանց ռեակցիան դժվար չէ կանխատեսել։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և դրանք գնում են դեպի խիստ սահմանափակ, ընտրյալ լրատվամիջոցներ։

 

Մոտավորապես նույն տրամաբանությամբ՝ այդ սահմանափակ ռեսուրսները գնում են բարեգործական կազմակերպություններ՝ խիստ սահմանափակ և ընտրյալ, իսկ մյուսներին գործունեության համար ազատ ռեսուրս չի մնում։ Հիմնարար լուծումներ են պետք, գրագետ ու կոնստրուկտիվ պատկերացումներ։ Մնացածը հեռուստատեսային շոու է։

 

5. Փաշինյանն ասում է. օլիգարխները իրենց շրջապատում հանցավոր խմբեր են ունենցել, որոնք մարդ են ծեծել, մարդ խփել և այլն։ Մենք բոլորս ուզում ենք, որ դրանք բացահայտվեն։ Մենք ակնկալում էինք, որ դրանք 2 տարում բացահայտված լինեին։ Եվ դա երկրի համար կլիներ շատ կարևոր։ Չարվեց, որովհետև դա ավելի բարդ գործ է ու պահանջվում է շատ ավելի զուսպ և գրագետ աշխատանք, քան՝ գաղտնալսման օրը թեման շեղելու համար քարոզարշավի ամբիոնից ուժայիններին ասֆալտին փռելու հրահանգ տալը։ Շոու էր պետք՝ շոուն ապահովվեց, գործը՝ մոռացնել կտանք։

 

Այդ հանցագործություններին զուգահեռ՝ պետության և հասարակության համար շատ կարևոր էր՝ մինչև վերջ պարզել ընտրակեղծիքների սխեմաները։ Չէ՞ որ Փաշինյանն անձամբ ու իր թերթը հազար անգամ բարձրացրել էին շրջիկ խմբերի, կեղծ անձնագրերի և այլ հնարավոր մեխանիզմների հարցը։ Դրանք ճի՞շտ էին, թե՞ սուտ։ Խոսքը հրեշավոր հանցագործության մասին է, ի վերջո։ Դա չարվեց, փոխարենը՝ հապշտապ, նույն ընտրական համակարգով անցկացվեցին արտահերթ ընտրություններ, և նույն օլիգարխները՝ չնչին բացառություններով, զբաղված էին «Իմ քայլի» ռեյտինգայիններին ձայն ապահովելով։

 

6. Փաշինյանն ասում է, որ միայն ժողովուրդը կարող է իրեն կանգնեցնել։ Միայն ժողովուրդը կարող է իրենց իշխանությանը հեռացնել։ Միևնույն ժամանակ՝ երկու օր անընդմեջ իր ելույթներում Փաշինյանը հասցնում է իր դեմ կոնսոլիդացնել հասարակության 60-70 տոկոսին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Իրավիճակը շատ ավելի մտահոգիչ է դառնում, երբ հասկանում ես, որ առաջիկայում ունենալու ենք սոցիալական լարվածության կտրուկ աճ, սոված ժողովուրդ, արտաքին ռիսկեր։ Մեր նախորդ վերլուծության մեջ նշել էինք, որ Հայաստանի համար խոշոր ցնցումներն անթույլատրելի են, իսկ այս իրականության շարունակությունը՝ խիստ վտանգավոր երկրի անվտանգության և ինքնիշխանության համար։ Լուծումներ են պետք։

 

Հասարակության հետ ուղիղ կապի ռեսուրսը թանկ արժե։ Լսարանի ուշադրությունն այն ժամանակակից «ոսկին» է, որի համար պայքարում են բոլորը։ Օրեր շարունակ զբաղեցնել այդ հսկա ռեսուրսը, խլել այն բոլորից ու ասել բացարձակապես նույնը, ինչ երեկ, մեկ շաբաթ կամ մի տարի առաջ, պահպանել նույն դեստրուկտիվ տոնայնությունը. սա ռեսուրսի աններելի վատնում է և, ի վերջո, կբերի դրա կորստին։ Պետք է միայն հուսալ, որ այն մարդիկ, որոնք կգրավեն և վերջապես ըստ պատշաճի կտնօրինեն հանրային ուշադրությունը, այն կուղղեն երկրի համար իրոք կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը։

 

Ռեսուրսների վատնումը, հատկապես հիմա, երբ մենք փաստացի շրջափակման մեջ ենք, կարող է մեծ վերքեր հասցնել մեր երկրին։ Լավագույնը կլիներ՝ ընդամենը մնալ սահմանադրականության շրջանակներում, երբ իշխանության բոլոր ճյուղերն իրականացնում են իրենց ուղիղ պարտականությունները, այսինքն՝ դատավարություններով զբաղվում են դատավորները, իսկ գործադիրը զբաղվում է գործով»։

 

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի