Ереван, 10.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանում ձերբակալվել է կրոնական լրատվական կայքի խմբագրի փոխանորդը

МЕЖДУНАРОДНОЕ

Երեկ երեկոյան Բաքվում ձերբակալվել է azadxeber.net կրոնական լրատվական կայքի խմբագրի ժամանակավոր փոխանորդ Իռքին Մմաեդլին:

Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, լրագրողի գործընկերները հայտնել են, որ Մամեդլին ձերբակալվել է Բաքիխանով ավանում:  Երիտասարդը մտել է խանութ եւ չի վերադարձել: Ականատեսները պատմել են, որ քաղաքացիական հագուստով մարդիկ լրագրողին նստեցրել են ավտոմեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ:

Բաքվի Սաբունչիի շրջանի ոստիկանությունում նրա հորը հաստատել են Մամեդլիի ձերբակալությունը:

Ենթադրվում է, որ երիտասարդին տարել են ՆԳՆ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Azadxeber.org կայքի խմբագիր Նիջաթ Ալիեւը եւս գտնվում է կալանման մեջ: Նա ձերբակալվել է դեռեւս 2012 թվականի մայջսին այն բանից հետո, երբ քննադատել է Բաքվում «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը: Ավելի ուշ նա մեղադրվել է միջկրոնական երկպառակություն բորբոքելու, ապօրինի զենք պահելու համար եւ դատապարտվել 10 տարի ազատազրկման:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով եւ անձնական վերահսկողությամբ այդ երկրում բռնաճնշումներ են սկսվել իսլամի շիա ուղղության առաջնորդների եւ  հետեւորդների նկատմամբ` մեղադրելով նրանց ահաբեկչության մեջ: Ընդդիմությունն Ալիեւի այդ քայլը բացատրել է այն բանով, որ նման գործողություններով իշխանությունը ցանկանում է ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, ազգային անվտանգության նախարարությունում կոռուպցիայի պատճառով կադրային ջարդից, գնալով մեծացող գործազրկությունից, մանաթի արժեզրկման հետ կապված թանկացումներից եւ այլն:

Դրա օրինակներից մեկը ադրբեջանցի շիաների կենտրոն համարվող Նարդարան ավանում դեկտեմբերի 1-ին ՆԳՆ կողմից շիա հավատացյալների դեմ իրագործված բռնաճնշումներն են, որոնց արդյունքում կալանավորվել են Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 22 հավատացյալներ: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչներ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Ադրբեջանի շր ջաններում` Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ը եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ավանի շիա առաջնորդները ծրագրում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով, խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում, թռուցիկներ է բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում»:

Ադրբեջանում իրադրությունը բարդանում է նրանով, որ դեկտեմբերի 2-ին շիաները, որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության 60 տոկոսից ավելին, նշում են Իմամ Հուսեյնի սուգի 40-րդ օրը:

Նարդարանի Իմամ Հուսեյնի մզկիթը հանդիսանում է գլխավոր կենտրոնը, որտեղ Աբշերոնի բնակիչներն ավանդաբար նշում են այդ օրը: Ամեն տարի արարողությանը հավաքվում է 20-30 հազար մարդ: Այս տարի այդ սուգը համընկնում է Նարդարանում ոստիկանության հետ օրորդ տեղի ունեցած բախումներում զոհված քաղաքացիների հուղարկավորության հետ:

Ոստիականության հետ բախումները հատուկ իմաստ են ձեռք բերում այն առումով, որ տեղացիները պատմական զուգահեռներ են անցկացնում` համեմատելով 1400 տարի առաջ Իմամ Հուսեյնի ստոր սպանությունն այսօրվա իրադարձությունների հետ:

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026