Արտաշատի ԲԿ-ից կորոնավիրուսով վարակված 110 պացիենտներից 20-ն այսօր դուրս են գրվել. Գարիկ Սարգսյան
БЛОГԱրտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված է. «Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ մեծագույն հոգատարությամբ կատարելով մասնագիտական իր առաքելությունը: Նշենք, որ մեր Կենտրոնում արվում է ամեն բան, որպեսզի բուժում ստացող պացիենտները շուտ ապաքինվեն և ոտքի կանգնեն։ #Առողջ եղեք»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



