Արտաշատի ԲԿ-ից կորոնավիրուսով վարակված 110 պացիենտներից 20-ն այսօր դուրս են գրվել. Գարիկ Սարգսյան
BLOGԱրտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված է. «Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ մեծագույն հոգատարությամբ կատարելով մասնագիտական իր առաքելությունը: Նշենք, որ մեր Կենտրոնում արվում է ամեն բան, որպեսզի բուժում ստացող պացիենտները շուտ ապաքինվեն և ոտքի կանգնեն։ #Առողջ եղեք»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



