Ստեփանակերտում արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն
ОБЩЕСТВОՀանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը: «Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3%: Միջին գնի անկում արձանագրվել է լոլիկ 1կգ` 67 դրամ կամ 6.3% և հավի ձու 1 հատ՝ 1 դրամ կամ 1.8% ապրանքատեսակների համար: Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



