Ստեփանակերտում արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը: «Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3%: Միջին գնի անկում արձանագրվել է լոլիկ 1կգ` 67 դրամ կամ 6.3% և հավի ձու 1 հատ՝ 1 դրամ կամ 1.8% ապրանքատեսակների համար: Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



