Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը
ОБЩЕСТВОSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 8-ին, կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, այնուհետև փաթաթվել իրեն և տանջել, որ նա իր մոտ եղած ոսկեղենը փոխանցի իրեն:
Այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել ոսկյա մատանին, իսկ ականջներից՝ ոսկե ականջօղերը, որից հետո դիմել են փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



