Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը
SOCIETYSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ ապրիլի 8-ին, կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, այնուհետև փաթաթվել իրեն և տանջել, որ նա իր մոտ եղած ոսկեղենը փոխանցի իրեն:
Այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել ոսկյա մատանին, իսկ ականջներից՝ ոսկե ականջօղերը, որից հետո դիմել են փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



