Անցած հոկտեմբերն ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում
ОБЩЕСТВОԷլ-Նինյոն՝ տաք մակերեսային սեզոնային հոսանքը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում, այս տարի զգալիորեն ազդել Է եղանակի վրա:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին, ջրի անոմալ տաքանալու պատճառով անցած հոկտեմբերն ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում. ամսական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,98 աստիճանով բարձր Է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանն ամբողջ 20-րդ դարի ընթացքում:
Ամերիկացի օդերեւութաբան Ջեֆ Մասթերսի կարծիքով՝ Էլ-Նինյոյի ազդեցությունը կհանգեցնի այն բանին, որ այս ամբողջ տարին, հավանաբար, ամենատաքերից մեկը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



