Անցած հոկտեմբերն ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում
SOCIETYԷլ-Նինյոն՝ տաք մակերեսային սեզոնային հոսանքը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում, այս տարի զգալիորեն ազդել Է եղանակի վրա:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին, ջրի անոմալ տաքանալու պատճառով անցած հոկտեմբերն ամենատաքն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում. ամսական միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,98 աստիճանով բարձր Է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանն ամբողջ 20-րդ դարի ընթացքում:
Ամերիկացի օդերեւութաբան Ջեֆ Մասթերսի կարծիքով՝ Էլ-Նինյոյի ազդեցությունը կհանգեցնի այն բանին, որ այս ամբողջ տարին, հավանաբար, ամենատաքերից մեկը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



