Արագածոտնում Toyota Camry-ն բախվել է «ՎԱԶ-2105»-ին. վերջինս շրջվել է, կան վիրավորներ
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, բախվել են Toyota Camry մակնիշի 10 TR 002 համարանիշի եւ ВАЗ 2105 մակնիշի 35 PD 720 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Camry-ի վարորդը, ով բախվել է 05-ին, վերջինս էլ կորցրել է կառավարումն ու կողաշրջվել: Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
2
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»
5
Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP



