Արագածոտնում Toyota Camry-ն բախվել է «ՎԱԶ-2105»-ին. վերջինս շրջվել է, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, բախվել են Toyota Camry մակնիշի 10 TR 002 համարանիշի եւ ВАЗ 2105 մակնիշի 35 PD 720 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Camry-ի վարորդը, ով բախվել է 05-ին, վերջինս էլ կորցրել է կառավարումն ու կողաշրջվել: Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



