Մարալիկում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել
ОБЩЕСТВОԿորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդուն այսօր հուղարկավորել են Մարալիկում: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դին փակ դագաղով են բերել ու թաղել:
«Կինը մեկուսացված է, որդին էլ արտերկրում է, կարծեմ, չգիտեմ՝ եկավ հասավ, թե չէ»,-ասաց համայնքի ղեկավարը և նշեց, որ հուղարկավորությանը մասնակցել է մոտ 15 մարդ:
Արտակ Գևորգյանից տեղեկացանք, որ համայնքում վարակի հաստատված նոր դեպքեր չկան, մահացած տղամարդու շփման շրջանակն էլ մեկուսացված է:
Հիշեցնենք, որ 68-ամյա մարալիկցի տղամարդը մահացել էր ապրիլի 6-ին, մահվան պատճառը կորոնավիրուսն էր և ախտորոշված երկկողմանի թոքաբորբը: Տղամարդն ուներ վարակին ուղեկցող հարակից խրոնիկական հիվանդություններ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



