Մարալիկում կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդուն այսօր հուղարկավորել են Մարալիկում: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ դին փակ դագաղով են բերել ու թաղել:
«Կինը մեկուսացված է, որդին էլ արտերկրում է, կարծեմ, չգիտեմ՝ եկավ հասավ, թե չէ»,-ասաց համայնքի ղեկավարը և նշեց, որ հուղարկավորությանը մասնակցել է մոտ 15 մարդ:
Արտակ Գևորգյանից տեղեկացանք, որ համայնքում վարակի հաստատված նոր դեպքեր չկան, մահացած տղամարդու շփման շրջանակն էլ մեկուսացված է:
Հիշեցնենք, որ 68-ամյա մարալիկցի տղամարդը մահացել էր ապրիլի 6-ին, մահվան պատճառը կորոնավիրուսն էր և ախտորոշված երկկողմանի թոքաբորբը: Տղամարդն ուներ վարակին ուղեկցող հարակից խրոնիկական հիվանդություններ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



