Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մարդն է մահացել, մահացողը 81-ամյա կին է եղել: Այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռատիանիին:
«Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր: Ստուգումների արդյունքում նրա մոտ հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ»,-նշել է Ռատիանին:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր ապրիլի 4-ին:
Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



