Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մարդն է մահացել, մահացողը 81-ամյա կին է եղել: Այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռատիանիին:
«Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր: Ստուգումների արդյունքում նրա մոտ հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ»,-նշել է Ռատիանին:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր ապրիլի 4-ին:
Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



