Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը Կոմունարկայի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։
Ցուցումները, որը Պեսկովը տվել է հիվանդանոցի աշխատակցուհուն, նույնպես նկարահանել են, հայտնում է РЕН ТВ-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես է Պեսկովը սպիտակ խալաթով կնոջը պատմում ինչպես պետք է նկարահանել։
«Հեռացեք, ամբողջությամբ նկարահանեք։ Բոլորովին մի ամաչեք։ Այնուհետեւ «Տելեգրամ»-ով ուղարկեք։ Այնտեղ մի կոնտակտ կա՝ «Դիմա»։ Հեռախոսը թողեք ձեզ մոտ եւ ոչնչացրեք»,- ասում է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրան հատուկ համազգեստ էին տվել։ Երկրի ղեկավարը անցել էր հիվանդասենյակներով եւ զրուցել պացիենտների հետ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



