Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բժիշկներին խնդրել է ոչնչացնել այն սմարթֆոնը, որով նկարահանել են Պուտինի այցը Կոմունարկայի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։
Ցուցումները, որը Պեսկովը տվել է հիվանդանոցի աշխատակցուհուն, նույնպես նկարահանել են, հայտնում է РЕН ТВ-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես է Պեսկովը սպիտակ խալաթով կնոջը պատմում ինչպես պետք է նկարահանել։
«Հեռացեք, ամբողջությամբ նկարահանեք։ Բոլորովին մի ամաչեք։ Այնուհետեւ «Տելեգրամ»-ով ուղարկեք։ Այնտեղ մի կոնտակտ կա՝ «Դիմա»։ Հեռախոսը թողեք ձեզ մոտ եւ ոչնչացրեք»,- ասում է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրան հատուկ համազգեստ էին տվել։ Երկրի ղեկավարը անցել էր հիվանդասենյակներով եւ զրուցել պացիենտների հետ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



