Մահվան ելքով ավտովթարին մասնակցած վարորդը ներկայացել է ոստիկանություն
ОБЩЕСТВОՄարտի 15-ին Երեւան-Սեւան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար էին բախվել անհայտ եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի տաղավարին:
Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի մասնակից անհայտ ավտոմեքենան «Մերսեդես Բենց 350» մակնիշի է։ Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Վարորդը գրավոր պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



