Մահվան ելքով ավտովթարին մասնակցած վարորդը ներկայացել է ոստիկանություն
SOCIETYՄարտի 15-ին Երեւան-Սեւան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար էին բախվել անհայտ եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի տաղավարին:
Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի մասնակից անհայտ ավտոմեքենան «Մերսեդես Բենց 350» մակնիշի է։ Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմել հիվանդանոց:
Վարորդը գրավոր պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



