Մեքսիկայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկացի գործարար Խոսե Կուրին, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, մահացել է մարտի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Milenio-ին:
71-ամյա գործարարի մահվան պատճառի մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում: Ենթադրաբար, նա վարակվել է ԱՄՆ այցի ընթացքում:
Ակնկալվում է, որ փորձաքննությունը կպարզի մահվան պատճառը: Լրագրող Խոակին Լոպես-Դորիգիի խոսքով՝ Կուրին վերադարձել էր ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռով: Նրա հետ էր նաեւ մեքսիկական ֆոնդային բորսայի խորհրդի ղեկավար Խայմե Սակրիստանը, ում մոտ եւս կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Ավելի վաղ Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում գրանցվել է վարակման 53 դեպք: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 28-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



