Մեքսիկայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
INTERNATIONAL NEWSՄեքսիկացի գործարար Խոսե Կուրին, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, մահացել է մարտի 15-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Milenio-ին:
71-ամյա գործարարի մահվան պատճառի մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում: Ենթադրաբար, նա վարակվել է ԱՄՆ այցի ընթացքում:
Ակնկալվում է, որ փորձաքննությունը կպարզի մահվան պատճառը: Լրագրող Խոակին Լոպես-Դորիգիի խոսքով՝ Կուրին վերադարձել էր ԱՄՆ-ից մասնավոր ինքնաթիռով: Նրա հետ էր նաեւ մեքսիկական ֆոնդային բորսայի խորհրդի ղեկավար Խայմե Սակրիստանը, ում մոտ եւս կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Ավելի վաղ Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում գրանցվել է վարակման 53 դեպք: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 28-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



