Քաղաքացին մասնատել է անտառի ծառերը ցանկացել տեղափոխել իր տան բակ
ОБЩЕСТВОՄարտի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախաղտումներ հայտնաբերելու նպատակով հերթական շրջագայության ժամանակ, Վահագնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են շուրջ 3 խմ փայտանյութ և «ԳԱԶ-66» ավտոմեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի վարորդը հայտնել է, որ փայտանյութն իրեն է, բայց փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է նաև, որ մարտի 12-ին Վահագնաձոր գյուղի հարակից անտառում հավաքել, բենզասղոցի գործադրմամբ մասնատել ու ցանկացել է տեղափոխել իր տան բակ։
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի» անտառտնտեսության Վահագնիի անտառպետության անտառապետին։
Բենզասղոց վերցվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



