Քաղաքացին մասնատել է անտառի ծառերը ցանկացել տեղափոխել իր տան բակ
SOCIETYՄարտի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախաղտումներ հայտնաբերելու նպատակով հերթական շրջագայության ժամանակ, Վահագնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են շուրջ 3 խմ փայտանյութ և «ԳԱԶ-66» ավտոմեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի վարորդը հայտնել է, որ փայտանյութն իրեն է, բայց փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է նաև, որ մարտի 12-ին Վահագնաձոր գյուղի հարակից անտառում հավաքել, բենզասղոցի գործադրմամբ մասնատել ու ցանկացել է տեղափոխել իր տան բակ։
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի» անտառտնտեսության Վահագնիի անտառպետության անտառապետին։
Բենզասղոց վերցվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



