Շիրակի մարզում 3 քաղաքացուց նմուշառում է կատարվել. նրանցից 2-ը մեկուսացված են
ОБЩЕСТВОՇիրակի մարզում այս պահին 3 քաղաքացուց նմուշառում են կատարել, մինչեւ կեսօր պատասխանը հայտնի կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նա նշեց, որ նմուշառում կատարված քաղաքացիներից 2-ը Բավրայի անցակտում այժմ մեկուսացված են, նրանք բեռբնատարի վարորդներ են, իսկ երրորդ քաղաքացին հիվանդությանը բնորոշ ախտանշաններ է ունեցել եւ նմուշառում է կատարվել, սակայն նա մեկուսացված չէ այս պահին:
Մարպետը հավելեց, որ մարզում այլ դեպքեր առայժմ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



