Շիրակի մարզում 3 քաղաքացուց նմուշառում է կատարվել. նրանցից 2-ը մեկուսացված են
SOCIETYՇիրակի մարզում այս պահին 3 քաղաքացուց նմուշառում են կատարել, մինչեւ կեսօր պատասխանը հայտնի կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նա նշեց, որ նմուշառում կատարված քաղաքացիներից 2-ը Բավրայի անցակտում այժմ մեկուսացված են, նրանք բեռբնատարի վարորդներ են, իսկ երրորդ քաղաքացին հիվանդությանը բնորոշ ախտանշաններ է ունեցել եւ նմուշառում է կատարվել, սակայն նա մեկուսացված չէ այս պահին:
Մարպետը հավելեց, որ մարզում այլ դեպքեր առայժմ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



