Ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է
ОБЩЕСТВОՕրեր առաջ ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Թերզյանը:
«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,– գրել է նա:
Աղջիկը գիտակցության էր եկել մարտի 10-ին։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին 28-ամյա Դավիթ Պողոսյանը Գյումրիում դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, վերջինս մահացել է։ Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



