Ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է
SOCIETYՕրեր առաջ ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Թերզյանը:
«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,– գրել է նա:
Աղջիկը գիտակցության էր եկել մարտի 10-ին։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին 28-ամյա Դավիթ Պողոսյանը Գյումրիում դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, վերջինս մահացել է։ Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



