«Կոշ» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ նետած անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)
ОБЩЕСТВОՄարտի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, քրեակատարողական հիմնարկի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը մայրաքաղաքի բնակիչ է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջանկյալ հատվածում քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել փաթեթ, որի մեջ եղել են յուրահատուկ հոտով, կանաչավուն կանեփանման և սպիտակ փոշենման զանգվածներ:
Դեպքի վայրի զննությամբ զանգվածները հայտնաբերվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



