«Կոշ» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ նետած անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)
SOCIETYՄարտի 5-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ, քրեակատարողական հիմնարկի մոտից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը մայրաքաղաքի բնակիչ է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջանկյալ հատվածում քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել փաթեթ, որի մեջ եղել են յուրահատուկ հոտով, կանաչավուն կանեփանման և սպիտակ փոշենման զանգվածներ:
Դեպքի վայրի զննությամբ զանգվածները հայտնաբերվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



