Մոսկվայում սպանել են հայ բժիշկ-սրտաբան Լալա Օգանեսյանին
МЕЖДУНАРОДНОЕՌԴ իրավապահներն այսօր Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo-ն։
Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ ծնողները չեն բացում տան դուռը, իսկ մայրը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջ դին։
Տան մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, ով շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են։
Սպանության հիմնական կասկածյալ է դիտարկվում հենց բժշկուհու ամուսինը։ Հարուցվել է քրեական գործ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



