Մոսկվայում սպանել են հայ բժիշկ-սրտաբան Լալա Օգանեսյանին
INTERNATIONAL NEWSՌԴ իրավապահներն այսօր Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo-ն։
Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ ծնողները չեն բացում տան դուռը, իսկ մայրը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջ դին։
Տան մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, ով շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են։
Սպանության հիմնական կասկածյալ է դիտարկվում հենց բժշկուհու ամուսինը։ Հարուցվել է քրեական գործ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



