Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց․ ՔՊ վարչությունը հայտարարություն է տարածել
ПОЛИТИКА«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել։
«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,-ասված է հայտարարությունում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



