Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց․ ՔՊ վարչությունը հայտարարություն է տարածել
POLITICS«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել։
«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը»,-ասված է հայտարարությունում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



