Լոռու մարզում բախվել են 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր
ОБЩЕСТВО Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 34 CV 704 համարանիշի եւ Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հայտնվելով դաշտում: Վթարի հետեւանքով շրջված Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդը աշխատում է Գոգավանի մաքսատանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



