Լոռու մարզում բախվել են 2 Opel-ներ, որոնցից մեկը գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր
SOCIETY Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 34 CV 704 համարանիշի եւ Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հայտնվելով դաշտում: Վթարի հետեւանքով շրջված Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդը աշխատում է Գոգավանի մաքսատանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



