Ռոնալդուն կմասնակցի «Յուվենտուսի» առաջիկա հանդիպմանը
СПОРТԹուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որին հանգիստ էր տրամադրվել Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Բրեշիայի» դեմ խաղում, կմասնակցի ՍՊԱԼ-ի դեմ խաղին:
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հրապարակել է ՍՊԱԼ-ի դեմ հանդիպման հայտացուցակը, որում ընդգրկել է նաև Ռոնալդուին:
ՍՊԱԼ - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Ա Սերիայի 24-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 57 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է: Երկրորդ տեղում «Լացիոն» է՝ 56 միավորով, իսկ երրորդ տեղում՝ «Ինտերը»՝ 54 միավորով:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



