Ռոնալդուն կմասնակցի «Յուվենտուսի» առաջիկա հանդիպմանը
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որին հանգիստ էր տրամադրվել Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Բրեշիայի» դեմ խաղում, կմասնակցի ՍՊԱԼ-ի դեմ խաղին:
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հրապարակել է ՍՊԱԼ-ի դեմ հանդիպման հայտացուցակը, որում ընդգրկել է նաև Ռոնալդուին:
ՍՊԱԼ - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Ա Սերիայի 24-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 57 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է: Երկրորդ տեղում «Լացիոն» է՝ 56 միավորով, իսկ երրորդ տեղում՝ «Ինտերը»՝ 54 միավորով:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



