Հրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ)
ВИДЕОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 18-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Շեկ կռուգ» կոչվող վայրում այրվում են վագոն-տնակներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։17-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 5 քմ), խոտածածկույթ (մոտ 2 քմ) և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը (մոտ 1քմ):
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



