Հրշեջները մարել են Ալավերդիում բռնկված հրդեհը (տեսանյութ)
VIDEOՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 18-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Շեկ կռուգ» կոչվող վայրում այրվում են վագոն-տնակներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակա ինքնաշեն տնակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18։17-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (մոտ 5 քմ), խոտածածկույթ (մոտ 2 քմ) և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը (մոտ 1քմ):
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
3
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
4
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
5
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...



