Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. Այրվել են մեքենաներ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել. ներսում կան ավտոմեքենաներ:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:
Ժամը 20:55-ին հրդեհը մեկուսացվել է, 21:05-ին՝ մարվել:
Ամբողջությամբ այրվել են «Mercedes-Benz S-Class», «Mercedes-Benz C-Class» մակնիշների ավտոմեքենաները եւ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Տուժածներ չկան:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



