Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. Այրվել են մեքենաներ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մելքումովի 22/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել. ներսում կան ավտոմեքենաներ:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:
Ժամը 20:55-ին հրդեհը մեկուսացվել է, 21:05-ին՝ մարվել:
Ամբողջությամբ այրվել են «Mercedes-Benz S-Class», «Mercedes-Benz C-Class» մակնիշների ավտոմեքենաները եւ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Տուժածներ չկան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



