Ռուսական Սու-24-ի օդաչուի մարմինը փոխադրող ինքնաթիռը ժամանել է Անկարա
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Հաթայից փոխադրել են Անկարա: Այս մասին հաղորդում է NTVհեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դին ուղեկցել է դեսպանության ռազմական կցորդը: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են դեսպանն ու դիվանագիտական ներկայացուցչության անդամները: Մարմինը Ռուսաստան տեղափոխելու օրը հայտնի չէ:
Հիշեցնենք. ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Սիրիայից թուրքական իշխանություններին են փոխանցել խոցված Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը: Դավութօղլուն հավելել էր, որ դին փոխանցելու են ռուսական կողմին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



