Ռուսական Սու-24-ի օդաչուի մարմինը փոխադրող ինքնաթիռը ժամանել է Անկարա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ՌՕՈՒ-ի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի զոհված օդաչու, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Հաթայից փոխադրել են Անկարա: Այս մասին հաղորդում է NTVհեռուստաալիքը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Անկարայում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ դին ուղեկցել է դեսպանության ռազմական կցորդը: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել են դեսպանն ու դիվանագիտական ներկայացուցչության անդամները: Մարմինը Ռուսաստան տեղափոխելու օրը հայտնի չէ:
Հիշեցնենք. ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Սիրիայից թուրքական իշխանություններին են փոխանցել խոցված Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը: Դավութօղլուն հավելել էր, որ դին փոխանցելու են ռուսական կողմին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



