Սևանի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)
ВИДЕОՈստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 46-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Փետրվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները կասկածվողին նշված գյուղից բերման ենթարկեցին ոստիկանության Սևանի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, անցյալ տարի ամռանը իր տանը կից հողամասում աճած կանեփի թփերը քաղել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



