Սևանի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 46-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում և օգտագործում:
Փետրվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները կասկածվողին նշված գյուղից բերման ենթարկեցին ոստիկանության Սևանի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, անցյալ տարի ամռանը իր տանը կից հողամասում աճած կանեփի թփերը քաղել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



