Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Նման զար­գաց­ման դեպ­քում ոչն­չա­նում են դե­մոկ­րա­տա­կան ար­ժեք­նե­րը, և ռե­ժի­մի փո­փո­խու­թյան լուրջ վտանգ­ներ են առաջ գա­լիս»

ИНТЕРВЬЮ

Օրերս ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարել էին վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության բարձր մակարդակի շուրջ ունեցած մտահոգության մասին։ 

Հայտարարությունը թե՛ ընդդիմության, թե՛ փորձագիտական դաշտի կողմից որպես կոշտ ուղերձ որակվեց, իսկ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, լինելով այդ ուղերձի հասցեատերերից մեկը, ողջունեցին այն։ 

Զուգահեռ՝ այս օրերին քննադատության դիտանկյունում է նաև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, ինչպես նաև ԱԺ մեծամասնության մի քանի օրենքի նախագծեր։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով նախ ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությանը հաջորդած արձագանքներին, նկատում է, որ մեկնաբանությունը ողջունելու հիմքում այլ միտումներ կային։ 

«Այդ մեկնաբանությունը ողջունելը թե՛ ներքին լսարանի, թե՛ միջազգային գործընկերների կողմից շատ դրական կդիտարկվեր, եթե չզուգակցվեր բովանդակության խեղաթյուրմամբ։ 

Այս պարագայում մենք կհասկանայինք, որ իշխանությունները, կարևորելով միջազգային գործընկերների մանդատը, հասկացել են, որ որոշ քայլերում վտանգում են իրավունքը և ժողովրդավարական արժեքները։ 

Այդ պարագայում կհասկանայինք, որ պատրաստակամ են այս կառույցների աջակցությամբ և նրանց հորդորները լսելով՝ դուրս գալ շեղված ճանապարհից և Հայաստանում ամրապնդել ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը։ 

Ցավում եմ, որ տեքստը տարընթերցվեց և փորձ արվեց այն մեկնաբանել հօգուտ իշխանության, թեպետ անգամ ամենալավատես և ինքնախաբեության մեջ գտնվող անձի պարագայում դժվար կլիներ նման հետևության գալը։ 

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, եթե նախկին տեքստերում մենք տեսնում էինք մի փոքր ավելի հավասարակշռված, զգուշավոր ձևակերպումներ, ապա այս դեպքում ընդգծված էր քաղաքական խաղացողների դերը՝ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները բացառելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում։

Եվ հասկանալի է, որ ԵԽԽՎ մոնիթորինգ իրականացնող անձինք քաղաքական դերակատարների անվան տակ երբեք չեն դիտարկել դատական իշխանությանը։ 

Եթե այդ գործընթացի էսկալացիայում դատական իշխանության պատասխանատվությունը ևս ցանկանային տեսնել, ապա կօգտագործեին Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թևեր եզրույթը։ 

Բայց՝ ոչ։ Առանձնացված էին քաղաքական դերակատարները, վերջիններիս գործողությունները և հայտարարությունները, որոնք ընկալվում են որպես ճնշումներ՝ դատական իշխանության նկատմամբ։ Ավելին՝ բաց տեքստով խոսվեց անմեղության կանխավարկածի մասին։ 

Բոլորիս է հասկանալի, որ գործադիր իշխանություն-Սահմանադրական դատարան հակամարտության ֆոնին ինչ-որ արարքների մեջ ոչ թե գործադիր իշխանության ներկայացուցիչներն են մեղադրվում, այլ հենց Սահմանադրական դատարանի նախագահը։ 

Եվ, ըստ էության, ակնարկվել էր, որ գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց գործողություններով և արտահայտություններով խախտում են հենց ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Նման կոչերն անտեսելու պարագայում, ըստ Ս. Սահակյանի, չի բացառվում մի շարք զարգացումների հնարավորությունը։ «Այդ դեպքում այն ամբողջ քաղաքական կապիտալը, որն իշխանություններն ունեն միջազգային հարթության մեջ, կփոշիանա։ Եվ խոսքը ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերություններում կարևորագույն խնդիրներ լուծելու հնարավորության մասին է։ 

Բացի այն, որ ներքին զարգացումների տեսանկյունից Հայաստանում կունենանք ժողովրդավարական արժեքների կորուստ, կունենաք նաև հեղինակազրկված, զրո քաղաքական կապիտալով իշխանության ներկայացուցիչներ, որոնք հետագայում այդ հարթակներում ունակ չեն լինելու Հայաստանի ազգային շահերին առնչվող գործունեություն իրականացնել։ 

Եվ եթե շարունակաբար այդ կոչերն անտեսվեն, վստահ եմ, որ դրանց միանալու են նաև այլ կառույցներ, ավելի կոշտ արձագանքներ ենք ունենալու նաև Վենետիկի հանձնաժողովից (հարցազրույցն անցկացվել է մինչև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը-խմբ.)։ 

Եթե Հայաստանի իշխանություններն այդ արժեքների կործանման հարցում անդրդում մնան, չեմ բացառում, որ ՀՀ-ի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

 Նշվածը չենք ուրվագծի խիստ կարճաժամկետ փուլում, բայց եթե գործընթացներն այլ ուղիով չգնան, կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով դրանք կուրվագծվեն»,-հավելեց նա։

 Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, նաև բովանդակային հիմքին, Ս. Սահակյանը երկու գործոն առանձնացրեց։

«Որքան էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը ձևավորելիս մրցութային հիմունքներ ամրագրվեցին, մենք այդպես էլ թափանցիկ, խիստ կանոնակարգված մրցույթով թեկնածուների ի հայտ բերման բաց գործընթացի ականատես չեղանք։ 

Ավելին՝ նշվեց, որ մրցույթի մասնակցած որոշ անձինք չեն ընդգրկվել հանձնաժողովի կազմում՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով։ 

Այսինքն, պարզ դարձավ, որ մրցութային հիմունքներով մասնագիտական կազմ ձևավորելու խնդիրը պատրանքային էր։ Իրականում կրկին քաղաքական որոշումներով ձևավորվեց մի հանձնաժողով, որը պետք է անկողմնակալ և մասնագիտական լուծումների հիման վրա հասներ Սահմանադրության բարեփոխմանը։ 

Դրա հետ մեկտեղ՝ ունեցանք երկրորդ բացասական զարգացումը, որը միանգամից բացառում է բարի նպատակներով գործընթացի կազմակերպման հեռանկարը։

 Բարի նպատակներով գործընթաց նախաձեռնողները իրավական ընթացակարգերը չեն աղավաղում և Սահմանադրություն չեն խախտում։ Սահմանադրական ընթացակարգերը չարամտորեն խախտում են այն նախաձեռնողները, որոնք քաղաքական այնպիսի նպատակներ են հետապնդում, որոնք հակասում են իրավունքին։ 

Մենք տեսանք նախաձեռնություն, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին զրկել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցը լուծելու հնարավորությունից։ Մինչդեռ նշվածը սահմանադրորեն վերապահված պարտադիր լիազորություն է»,-ասաց նա։ 

Ս. Սահակյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունների, միջազգային պայմանագրերի, տարածքների փոփոխությունների և հանրաքվեով դրվող իրավական հարցերի պարագայում, նախքան օրենքի կամ հանրաքվեի միջոցով դրանց ընդունումը, պարտադիր է ունենալ Սահմանադրական դատարանի կարծիքը։ 

«Եվ մենք ականատես ենք լինում մի երևույթի, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացից մեկուսացվում է իրավունք և Սահմանադրություն պահպանող օղակը։ 

Այդպիսով նաև մի դուռ է բացվում, ըստ որի՝ առաջիկայում մենք կարող ենք ունենալ ՍԴ-ի մեկուսացում՝ նաև ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող միջազգային պայմանագրերը վավերացնելիս։ Տարածքների զիջման համաձայնությունների դեպքում ևս իրավունքը կստորադասվի ու չեմ բացառում, որ շատ ավելի վատ զարգացումներ լինեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ վերոնշյալ երկու գործոնները թույլ չեն տալիս լավատեսական կանխատեսումներ անել սահմանադրական փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ առհասարակ իրավական գործընթացները շրջանցելը նշանակում է, որ շրջանցվում է իրավունքի գերակայությունը և իրավունքով առաջնորդվելու իշխանության սահմանափակվածությունը. 

«Այս դեպքում մենք ունենում ենք ոչ թե իրավունքի գերակայություն, այլ իրավունք, որը չարաշահվում է քաղաքական ուժի կողմից։ Եվ նման զարգացման պարագայում ոչնչանում են դեմոկրատական արժեքները, և ռեժիմի փոփոխության լուրջ վտանգներ են առաջ գալիս։ 

Բոլոր այն երկրները, որոնք վերջնականապես ավտորիտար են դարձել, անցել են այդ պարզունակ ուղիով. իրավունքը հարմարեցրել են քաղաքական նպատակահարմարությանը և քաղաքական խմբին, ոչ թե ստորադասել են իրավունքի նկատմամբ, այլ վեր են դասել իրավունքից։ 

Անդառնալի ու վատթարագույն սցենարը, որը կարող է լինել մեր պետականության համար, իրավունքի ստորադասումն է ինչ-որ խմբերի շահերից։ Հուսով եմ՝ մենք նշվածի բումերանգներով դրսևորումներին, այնուամենայնիվ, ականատես չենք լինի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”