Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նման զար­գաց­ման դեպ­քում ոչն­չա­նում են դե­մոկ­րա­տա­կան ար­ժեք­նե­րը, և ռե­ժի­մի փո­փո­խու­թյան լուրջ վտանգ­ներ են առաջ գա­լիս»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրերս ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողները, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարել էին վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության բարձր մակարդակի շուրջ ունեցած մտահոգության մասին։ 

Հայտարարությունը թե՛ ընդդիմության, թե՛ փորձագիտական դաշտի կողմից որպես կոշտ ուղերձ որակվեց, իսկ իշխանության մի շարք ներկայացուցիչներ, լինելով այդ ուղերձի հասցեատերերից մեկը, ողջունեցին այն։ 

Զուգահեռ՝ այս օրերին քննադատության դիտանկյունում է նաև սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, ինչպես նաև ԱԺ մեծամասնության մի քանի օրենքի նախագծեր։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով նախ ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանությանը հաջորդած արձագանքներին, նկատում է, որ մեկնաբանությունը ողջունելու հիմքում այլ միտումներ կային։ 

«Այդ մեկնաբանությունը ողջունելը թե՛ ներքին լսարանի, թե՛ միջազգային գործընկերների կողմից շատ դրական կդիտարկվեր, եթե չզուգակցվեր բովանդակության խեղաթյուրմամբ։ 

Այս պարագայում մենք կհասկանայինք, որ իշխանությունները, կարևորելով միջազգային գործընկերների մանդատը, հասկացել են, որ որոշ քայլերում վտանգում են իրավունքը և ժողովրդավարական արժեքները։ 

Այդ պարագայում կհասկանայինք, որ պատրաստակամ են այս կառույցների աջակցությամբ և նրանց հորդորները լսելով՝ դուրս գալ շեղված ճանապարհից և Հայաստանում ամրապնդել ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը։ 

Ցավում եմ, որ տեքստը տարընթերցվեց և փորձ արվեց այն մեկնաբանել հօգուտ իշխանության, թեպետ անգամ ամենալավատես և ինքնախաբեության մեջ գտնվող անձի պարագայում դժվար կլիներ նման հետևության գալը։ 

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, եթե նախկին տեքստերում մենք տեսնում էինք մի փոքր ավելի հավասարակշռված, զգուշավոր ձևակերպումներ, ապա այս դեպքում ընդգծված էր քաղաքական խաղացողների դերը՝ դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները բացառելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում։

Եվ հասկանալի է, որ ԵԽԽՎ մոնիթորինգ իրականացնող անձինք քաղաքական դերակատարների անվան տակ երբեք չեն դիտարկել դատական իշխանությանը։ 

Եթե այդ գործընթացի էսկալացիայում դատական իշխանության պատասխանատվությունը ևս ցանկանային տեսնել, ապա կօգտագործեին Հայաստանի Հանրապետության իշխանության բոլոր թևեր եզրույթը։ 

Բայց՝ ոչ։ Առանձնացված էին քաղաքական դերակատարները, վերջիններիս գործողությունները և հայտարարությունները, որոնք ընկալվում են որպես ճնշումներ՝ դատական իշխանության նկատմամբ։ Ավելին՝ բաց տեքստով խոսվեց անմեղության կանխավարկածի մասին։ 

Բոլորիս է հասկանալի, որ գործադիր իշխանություն-Սահմանադրական դատարան հակամարտության ֆոնին ինչ-որ արարքների մեջ ոչ թե գործադիր իշխանության ներկայացուցիչներն են մեղադրվում, այլ հենց Սահմանադրական դատարանի նախագահը։ 

Եվ, ըստ էության, ակնարկվել էր, որ գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց գործողություններով և արտահայտություններով խախտում են հենց ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածը»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Նման կոչերն անտեսելու պարագայում, ըստ Ս. Սահակյանի, չի բացառվում մի շարք զարգացումների հնարավորությունը։ «Այդ դեպքում այն ամբողջ քաղաքական կապիտալը, որն իշխանություններն ունեն միջազգային հարթության մեջ, կփոշիանա։ Եվ խոսքը ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերություններում կարևորագույն խնդիրներ լուծելու հնարավորության մասին է։ 

Բացի այն, որ ներքին զարգացումների տեսանկյունից Հայաստանում կունենանք ժողովրդավարական արժեքների կորուստ, կունենաք նաև հեղինակազրկված, զրո քաղաքական կապիտալով իշխանության ներկայացուցիչներ, որոնք հետագայում այդ հարթակներում ունակ չեն լինելու Հայաստանի ազգային շահերին առնչվող գործունեություն իրականացնել։ 

Եվ եթե շարունակաբար այդ կոչերն անտեսվեն, վստահ եմ, որ դրանց միանալու են նաև այլ կառույցներ, ավելի կոշտ արձագանքներ ենք ունենալու նաև Վենետիկի հանձնաժողովից (հարցազրույցն անցկացվել է մինչև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը-խմբ.)։ 

Եթե Հայաստանի իշխանություններն այդ արժեքների կործանման հարցում անդրդում մնան, չեմ բացառում, որ ՀՀ-ի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։

 Նշվածը չենք ուրվագծի խիստ կարճաժամկետ փուլում, բայց եթե գործընթացներն այլ ուղիով չգնան, կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով դրանք կուրվագծվեն»,-հավելեց նա։

 Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը, նաև բովանդակային հիմքին, Ս. Սահակյանը երկու գործոն առանձնացրեց։

«Որքան էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը ձևավորելիս մրցութային հիմունքներ ամրագրվեցին, մենք այդպես էլ թափանցիկ, խիստ կանոնակարգված մրցույթով թեկնածուների ի հայտ բերման բաց գործընթացի ականատես չեղանք։ 

Ավելին՝ նշվեց, որ մրցույթի մասնակցած որոշ անձինք չեն ընդգրկվել հանձնաժողովի կազմում՝ պայմանավորված քաղաքական նկատառումներով։ 

Այսինքն, պարզ դարձավ, որ մրցութային հիմունքներով մասնագիտական կազմ ձևավորելու խնդիրը պատրանքային էր։ Իրականում կրկին քաղաքական որոշումներով ձևավորվեց մի հանձնաժողով, որը պետք է անկողմնակալ և մասնագիտական լուծումների հիման վրա հասներ Սահմանադրության բարեփոխմանը։ 

Դրա հետ մեկտեղ՝ ունեցանք երկրորդ բացասական զարգացումը, որը միանգամից բացառում է բարի նպատակներով գործընթացի կազմակերպման հեռանկարը։

 Բարի նպատակներով գործընթաց նախաձեռնողները իրավական ընթացակարգերը չեն աղավաղում և Սահմանադրություն չեն խախտում։ Սահմանադրական ընթացակարգերը չարամտորեն խախտում են այն նախաձեռնողները, որոնք քաղաքական այնպիսի նպատակներ են հետապնդում, որոնք հակասում են իրավունքին։ 

Մենք տեսանք նախաձեռնություն, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին զրկել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցը լուծելու հնարավորությունից։ Մինչդեռ նշվածը սահմանադրորեն վերապահված պարտադիր լիազորություն է»,-ասաց նա։ 

Ս. Սահակյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունների, միջազգային պայմանագրերի, տարածքների փոփոխությունների և հանրաքվեով դրվող իրավական հարցերի պարագայում, նախքան օրենքի կամ հանրաքվեի միջոցով դրանց ընդունումը, պարտադիր է ունենալ Սահմանադրական դատարանի կարծիքը։ 

«Եվ մենք ականատես ենք լինում մի երևույթի, երբ սահմանադրական փոփոխությունների գործընթացից մեկուսացվում է իրավունք և Սահմանադրություն պահպանող օղակը։ 

Այդպիսով նաև մի դուռ է բացվում, ըստ որի՝ առաջիկայում մենք կարող ենք ունենալ ՍԴ-ի մեկուսացում՝ նաև ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող միջազգային պայմանագրերը վավերացնելիս։ Տարածքների զիջման համաձայնությունների դեպքում ևս իրավունքը կստորադասվի ու չեմ բացառում, որ շատ ավելի վատ զարգացումներ լինեն»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ վերոնշյալ երկու գործոնները թույլ չեն տալիս լավատեսական կանխատեսումներ անել սահմանադրական փոփոխությունների նպատակների վերաբերյալ։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ առհասարակ իրավական գործընթացները շրջանցելը նշանակում է, որ շրջանցվում է իրավունքի գերակայությունը և իրավունքով առաջնորդվելու իշխանության սահմանափակվածությունը. 

«Այս դեպքում մենք ունենում ենք ոչ թե իրավունքի գերակայություն, այլ իրավունք, որը չարաշահվում է քաղաքական ուժի կողմից։ Եվ նման զարգացման պարագայում ոչնչանում են դեմոկրատական արժեքները, և ռեժիմի փոփոխության լուրջ վտանգներ են առաջ գալիս։ 

Բոլոր այն երկրները, որոնք վերջնականապես ավտորիտար են դարձել, անցել են այդ պարզունակ ուղիով. իրավունքը հարմարեցրել են քաղաքական նպատակահարմարությանը և քաղաքական խմբին, ոչ թե ստորադասել են իրավունքի նկատմամբ, այլ վեր են դասել իրավունքից։ 

Անդառնալի ու վատթարագույն սցենարը, որը կարող է լինել մեր պետականության համար, իրավունքի ստորադասումն է ինչ-որ խմբերի շահերից։ Հուսով եմ՝ մենք նշվածի բումերանգներով դրսևորումներին, այնուամենայնիվ, ականատես չենք լինի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում