Երևանի Ներքին Շենգավիթ փողոցում կոյուղին արդեն 4-րդ օրն է՝ խցանված է, կոյուղաջուրը լցվում է տները․ ահազանգ
ОБЩЕСТВОԵրևանի Ներքին Շենգավիթ փողոցում կոյուղին արդեն 4-րդ օրն է՝ խցանված է, կոյուղաջուրը լցվում է տները, սակայն խնդրի վերացման ուղղությամբ ոչինչ չի կատարվել։ Այս մասին տեղեկացրեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին։
«Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց, 2-րդ նրբանցք հասցեում կոյուղին խցանվել է, լցվում է փողոցների կոյուղատարերի մեջ և տները։ 4-րդ օրն է արդեն, դիմել ենք «Վեոլա ջուր», միայն ասում են կմոտենանք, սակայն առ այսօր չեն մոտեցել։ Թեժ գծի օպերատորն ասել է՝ թող լցվի այնքան, մինչև մոտենան։ Կոյուղաջուրը լցվում է իմ տունը, ես ուզում եմ, որ խնդրին արագ լուծում տրվի, որ տունը շարքից դուրս չգա»,-ասաց քաղաքացին։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



