Երևանի Ներքին Շենգավիթ փողոցում կոյուղին արդեն 4-րդ օրն է՝ խցանված է, կոյուղաջուրը լցվում է տները․ ահազանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Ներքին Շենգավիթ փողոցում կոյուղին արդեն 4-րդ օրն է՝ խցանված է, կոյուղաջուրը լցվում է տները, սակայն խնդրի վերացման ուղղությամբ ոչինչ չի կատարվել։ Այս մասին տեղեկացրեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին։
«Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց, 2-րդ նրբանցք հասցեում կոյուղին խցանվել է, լցվում է փողոցների կոյուղատարերի մեջ և տները։ 4-րդ օրն է արդեն, դիմել ենք «Վեոլա ջուր», միայն ասում են կմոտենանք, սակայն առ այսօր չեն մոտեցել։ Թեժ գծի օպերատորն ասել է՝ թող լցվի այնքան, մինչև մոտենան։ Կոյուղաջուրը լցվում է իմ տունը, ես ուզում եմ, որ խնդրին արագ լուծում տրվի, որ տունը շարքից դուրս չգա»,-ասաց քաղաքացին։



